Տպել

«Լիթ Մուն» թատերական ընկերություն

«Լիթ Մուն» թատերախումբը հիմնվել է 1991 թվականին Սանտա Բարբարայում: Այն անկախ, փորձարարական թատերական խումբ է, որը միավորում է գեղագիտական փորձարարությունը միջմշակութային երկխոսության հետ: Նրանց նպատակն է ստեղծել այնպիսի աշխատանքներ, որոնք կընդլայնեն մտահորիզոնը և կնպաստեն թատերական և մշակույթային ավանդական աշխարհների ավելի խորը ընկալմանը:

 

«Հուլիոս Կեսար»

Շեքսպիրը գրել է «Հուլիոս Կեսար»-ը 1599 թվականին: Այդ տարին վճռորոշ էր նրա համար թե՛ որպես դրամատուրգի, և թե՛ որպես այն թատրոնի անդամ, որտեղ և որի համար նա ստեղծագործում էր: «Լորդ Չեմբերլենի Մարդիկ» խումբը այդ տարի հիմնեց Գլոբ թատրոնը: Հենց այդ ժամանակ Շեքսպիրը գրեց «12-րդ գիշեր, կամ ինչպես կամենաք», «Հենրի 5-րդ»-ը, «Համլետ»-ը և այն ներկայացումը որը Ձեր դատին կհանձնվի: «Լիթ Մուն»–ը ուշադրությունը կենտրոնացնում է պատմության անձնական բնույթի վրա: Հանդիսատեսը կտեսնի ընկերների ողբերգությունը, կտեսնի թե ինչ է պատահում, երբ նշանները, նախազգուշացումները, ինտուիցիան անտեսվում են կամ սխալ են ընկալվում: