Անջեյ Ժուրովսկի

Անվանի թատերագետ Անջեյ Ժուրովսկու կյանքի վերջին տասնամյակը (մահացել է 2013թ.) կապված է եղել Հայաստանում շեքսպիրյան ավանդույթների վերականգման հետ: Համարվելով Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի համահիմնադիրը, Անջեյը ամեն տարի այցելում էր Հայաստան` իր դասախոսություններով ու ելույթներով հարստացնում մեր թատերական կյանքը:

Հայաստանի և Լեհաստանի միջև թատերական կապերի ամրապնդման համար Անջեյ Ժուրովսկին պարգևատրվեց ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանի Թատերական գործիչների միության ոսկե մեդալներով: