Իրինա Բրուք

Իրինա Բրուքը ծնվել է Փարիզում: 18 տարեկան հասակում տեղափոխվել է Նյու Յորք, խաղացել է Բրոդվեյում, ինչպես նաև իր հոր՝ Փիթեր Բրուքի «Բալենու այգի» ներկայացման մեջ: Տասը տարի աշխատել է Մեծ Բրիտանիայում: Վերադառնալով Փարիզ՝ խաղում է թատրոնում, նկարահանվում կինոյում և հեռուստատեսությունում: 90-ականներին ներկայացավ որպես բեմադրիչ՝ բեմադրելով Շեքսպիր և ժամանակակից դրամատուրգների գործեր: «Ռեզոնանսներ» բեմադրության համար արժանացել է «Մոլիեր» թատերական մրցանակի: